Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց նախորդ տարվա մայիսին «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով դատավճիռը:
Դատարանը վճռեց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսային` Գոռ Առաքելյանին, դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Վալերի Հովհաննիսյանին` 3 տարի, Նորայր Մելքոնյանին 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Գոռ Առաքելյանին դատապարտել ազատազրկման 9 տարի, Վալերի Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, իսկ Ներսես Մելքոնյանին` 2 տարի ժամկետով: Գոռ Առաքելյանը մեղադրվում է ապօրինի կերպով «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը, հիշյալ զենքի գործադրմամբ, 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև, անուղղակի դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: