|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ապրիլի 22-ին` ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին` ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:
Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Կատարվում է նախաքննություն: