|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց արդեն թվով 18-րդ ջահերով երթը, որն այլևս իսկապես համահայակական նշանակություն ունի:
Բազմամարդ հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնին զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակը:
«Միություն», «Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ներքո այրեցին Թուրքիայի դրոշը: Ջահերով երթն ունի «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսը:
«Մենք հավատում ենք արդեն դեռևս 18 տարի առաջվա սկսված այս երթին և այս երթի վերջնակետին: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն Արևմտյան Հայաստանի, հանուն արևմտահայության ժառանգների: Եվ ուրեմն միություն, պայքար, հաղթանակ»,- ասաց Արշակը՝ ՀՅԴ, Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչությունից: