Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ինրպես տեղեկանում ենք Tert.am-ից՝ Արցախում հակառակորդի կրակոցից երեկ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը. այս մասին Tert.am-ին ասաց Դիլիջանի տարածքային զինկոմի տեղակալ փոխգնդապետ Օրդինյանը:
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ հրազենային վնասվածք ունի, տեղափոխել են Ղարաբաղ Ստեփանակերտի հոսպիտալ»,-ասաց փոխգնդապետը:
Փոխգնդապետ Օրդինյանն ասաց, որ չի կարող ասել՝ զինվորի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է թե ոչ. «Մեզ միայն տեղեկացրել են, որ վիրավորվել է և վիճակը ծանր է»,-ասաց նա և նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, պետք է տեղափոխեն Երևան:
Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին նաև Ստեփանակերտի հոսպիտալից, նշելով, որ զինվորը տեղափոխվել է իրենց մոտ, սակայն հրաժարվեցին նրա առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: