|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մոսկվայի Տվերսկի դատարանը 15 օրով ձերբակալել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հակակոռուպցիան ակցիայի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Մարտի 26-ին ամբողջ Ռուսաստանում անցկացվել են կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին հետաքննության արդյունքների հրապարակումը: