Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
№352 հաշտարար դատարանը 15 օրով կալանավորել է Gelandewagen–ով սկանդալային մրցարշավների մասնակից Մարա Բաղդասարյանին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Դատարանը քննել է վարչական իրավախախտման՝ հարկադիր աշխատանքնրից խուսափելու վերաբերյալ Մարա Բաղդասարյանի նկատմամբ վարչական նյութը։ Հաշվի առնելով մեղմացուցիչ ու ծանրացուցիչ բոլոր հանգամանքները՝ դատարանը վճռել է Բաղդասարյանին կալանավորել 15 օրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սթրիթռեյսեր Մարա Բաղդասարյանը, որին մեղադրում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չվճարելու մեջ, անցել էր իր հարկադիր աշխատանքների կատարմանը Մոսկվա քաղաքի Սոկոլ թաղամասի «Ժիլիշչնիկ» պետական հիմնարկում։
Ըստ դատավճռի՝ նա 595 ժամ հարկադիր աշխատանքներ պետք է կատարի։ Իր առաջին աշխատանքային օրվա ընթացքում՝ հունվարի 10-ին, նա աշխատել է 4 ժամը։