|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո. հայտնում է Интерфакс-ը:
Նա նշել է, որ այս փուլում պետք է որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները:
Ալիևը ընդգծել է, որ ստատուս քվոն անընդունելի է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի»,- ասել է նա: