|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Փետրվարի 22-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:27-ին:
Այրվել է ննջասենյակի գույքը մասամբ, միջանցքի փայտե պահարանի դուռը, լոգասենյակի, հյուրասենյակի և ննջասենյակի դռները՝ մասնակի: