|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելգիայի Անտվերպեն քաղաքում գործող հայտնի սրճարաններից մեկը վերջերս դադարել է Coca Cola և ամերիկյան արտադրության այլ ապրանքներ մատուցել, որոնք նախկիոնւմ առկա էին հաստատության մենյուում:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` այս քայլով բելգիական սրճարանն իր բողոքն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա արձակած հակասական հրամանների դեմ:
Սրճարանի սեփականատերերից մեկը հաստատել է, որ ամերիկյան արտադրության ոչ մի խմիչք չի մատուցվի իրենց մոտ, քանի դե Թրամփի վարած քաղաքականությունը չի փոխվել: Տվյալ որոշումը կայացվել է հաստատության բոլոր աշխատակիցների մասնակցությամբ ժողովի ժամանակ:
«Տնտեսական բոյկոտը, հավանաբար, միակ միջոցն է, որը Թրամփը կարող է հասկանալ», - նշել են որոշման հեղինակները: