Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկական բանակն այսօր տոնում է կազմավորման 25-րդ տարին:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորոիսում, Վարսենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարության հինգ բանակային կորպուսներից։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։
Այսօր էլ Հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները: