|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հարավային Կորեայի մշակույթի նախարար Չո Յուն Սունը ձերբակալվել է իշխանությունների գործողությունները քննադատող մշակույթի գործիչների «սև ցուցակներ» կազմելու մեջ կասկածանքով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Չո Յուն Սունի ձերբակալության օրդեր է տրամադրել՝ ծառայողական դիրքի չարաշահման և կեղծ ցուցմունքներ տալու մեջ մեղադրանքով: Դատարանը նաև ձերբակալության օրդեր է տրամադրել երկրի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կիմ Կի Չունի համար, ով մեղադրվում է «սև ցուցակների» ստեղծման հետևում կանգնած լինելու մեջ:
Հայտնի է, որ ցանկը բաղկացած է 10 հազար ազգանունից: Նրանց թվում են հայտնի գործիչներ, այդ թվում Կաննի կինոփառատոնում 2004 թվականին գլխավոր մրցանակի արժանացած ռեժիսոր Պակ Չան Ուկը:
Մշակույթի նախարարը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը Հարավային Կորեայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Պակ Կըն Հեի մերձակա շրջապատից են եղել: