Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից առաջ իշխանությունից նեղացածներ չպետք Է լինեն, այս սկզբունքով Սերժ Սարգսյանը որոշել է ոչ մեկին չմերժել՝ ցանկացողների համար ռեյտինգային ցուցակներում տեղ կգտնվի։ ՀՀԿ-ն ադմինիստրատիվ ռեսուրսը հարկ եղած դեպքում կուղղի իր նախընտրելի թեկնածուի վրա, իսկ մյուսներն էլ թող ուժերը փորձեն, դրանից միայն ՀՀԿ-ն է շահելու։ Այս սկզբունքով չեն մերժվել նաև անտանիք մնացած նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը, երկուսն էլ կառաջադրվեն Արագածոտնի մարզում, ռեյտինգայինով։ Այս մարզում թեկնածուների առավելագույն թիվը կլինի 8-ը, մեծ մասը նրանցից հայտնի Է, ցուցակում կլինեն նաև Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը, Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը։ Ի դեպ, վերջինիցս լուրջ դժգոհություն կա, ինչը պայմանավորված Է ՏԻՄ ընտրությունների ձախողմամբ։ Չի բացառվում, որ առաջադրվի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ցուցակում տեղ կգտնի նաև Աղվան Հովսեփյանի հովանավորյալը։ Մինչ այս պահը շրջանառվում Է զինվորական Նվեր Պողոսյանի անունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։