Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵՏՄ գագաթաժողովը: Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները կամփոփեն ԵՏՄ-ի առաջին երկու տարվա աշխատանքը: Օրակարգում են միության հետագա զարգացման հարցերը:
Պուտինը նշել է, որ առաջնահերթ խնդիր է ԵՏՄ միասնական թվային տարածության ստեղծումը` նշելով, որ քննարկել է այդ հարցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
ՌԴ նախագահի խոսքերով` հետաքրքիր և արդյունավետ աշխատանք է զարգանում միության հնարավոր գործընկերների հետ:
«Ինչպես գիտեք, Վիետնամի հետ արդեն համաձայնագիր կա ազատ առևտրի մասին: Մեզ հետ հարաբերությունների զարգացմամբ հետաքրքրված են նաև Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, Սինգապուրը, Եգիպտոսը: Մենք աշխատանք ենք տանում նաև Չինաստանի հետ: Այդ ամենը մենք այսօր կարող ենք քննարկել»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթաժողովներին: