Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անգլիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթաժողովը: Քովիդ-19 համավարակի մեկնարկից ի վեր աշխարհի 7 զարգացած երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում դեմ առ դեմ:
G7-ի առաջնորդների օրակարգում կորոնավիրուսի պատվաստանյութերի բաշխման, նաեւ կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրներն են: «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են առնվազն 1 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել աշխարհի մյուս, հատկապես՝ աղքատ պետություններին՝ 2022-ին համավարակին վերջ դնելու նպատակով:
Քննարկումները հիմնականում տեղի կունենան փակ դռների հետեւում: Ղեկավաների անվտանգությունը կապահովի ավելի քան 5 հազար ոստիկան: Արդեն բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները՝ դժգոհելով կլիմայի փոփոխության դեմ պայքարում համաշխարհային առաջնորդների գործողություններից: Ի դեպ, մինչ գագաթաժողովի մեկնարկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ առաջին բանակցություններն են անցկացրել: Ի դեպ, սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է: