Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի դեկտեմբերի 15-ը նշվում է որպես թեյի միջազգային օր, որի նպատակն է կառավարության եւ մարդկության ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի, արտադրության եւ ոլորտի աշխատակիցների եւ ինչու չէ նաեւ սպառողների խնդիրներին:
Դեկտեմբերի 15-ը որպես թեյի միջազգային օր ընդունելու որոշումը կայացել է 2004-ին` Հնդկաստանում և 2005-ին` Բրազիլիայում տեղի ունեցած Համաշխարհային հասարակական ֆորումներում:
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք առաջին անգամ բացահայտվել է Չինաստանում մ.թ.ա. 2737 թվականին:
Այսօր աշխարհում գոյություն ունեն թեյի հարյուրավոր տեսակներ, որոնք ունեն բուժական նշանակություն, կամ պարզապես հաճելի են քիմքին:
Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոց է:
Պարզվում է կան նաեւ թեյի հակացուցումներ.չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին, չի կարելի եռման թեյ խմել, չի կարելի նաև թեյը խմել սառը, չի կարելի թեյը խմել դատարկ ստամոքսին, կամ անմիջապես ուտելուց հետո, չի կարելի թեյը մի քանի անգամ թրմել, կամ օգտագործել նախորդ օրը պատրաստած թուրմը:
Եւ այս ձմռան ցուրտ օրերի համար ամենակարեւորը՝ թեյը կարող է տաքացնել եւ ջերմ մթնոլորտ ստեղծել: