Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ակտիվացնել տնտեսական բաղադրիչը դիվանագիտական կորպուսում:
Նա հանձնարարեց ԱԳ և տնտեսական զարգացման նախարարներին` մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն արտերկրներում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների մասին:
Եվս մեկ հանձնարարական հնչեց` Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում Սփյուռքի ներուժի ներգրավման հետ կապված: Ըստ վարչապետի` այդ նպատակով պետք է ակտիվացնել տարբեր նախարարությունների ու գերտեսչությունների գործունեությունը:
«Հանձնարարում եմ Սփյուռքի նախարարին` գործադիր բոլոր մարմինների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ծրագիր Սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Հանձնարարականը շատ կարճ է ձևակերպած, բայց շերտերը շատ են: Այն ներառում է թե' առողջապահության ոլորտը, թե' բիզնեսը, թե' մշակույթը»,- ասաց վարչապետը:
Հանձնարարվեց ԿԳ և Սփյուռքի նախարարներին` համատեղ մշակել ծրագիր Սփյուռքի կրթական խնդիրների աջակցության վերաբերյալ, մասնավորապես` Սփյուռքի կրթօջախներում մասնագետների պատրաստման և մայրենի լեզվի ուսուցման, նոր դասագրքերի մշակման, Հայաստանի բուհերի հետ համատեղ աշխատելու ուղղությամբ: Հանձնարարվեց ՀՀ տնտեսական զարգացման և Սփյուռքի նախարարություններին` ևս համատեղ աշխատել և մեկամսյա ժամկետում արտերկրում ապրող հայազգի գործարարներին փոխանցել Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը, տեղեկացնել Սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման նախարարության բոլոր հարթակների մասին և այդ կապը պահել մշտապես:
ՀՀ մշակույթի, սպորրտի և երիտասարության և Սփյուռքի նախարարություններին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում համատեղ աշխատել ու հայապահպանության ծրագրեր ներկայացնել Սփյուռքի համար: