Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն իրենց կարծիքն էին հայտնում կառավարության ծրագրի վերաբերյալ:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն իր մտահոգությունները հայտնեց մենաշնորհների մասին: Նա օրինակ բերեց հարևան Վրաստանը` ասելով, որ ցանկացած ապրանքի դեպքում Վրաստանում այն ավելի էժան է, քան Հայաստանում, զբոսաշրջության առումով` Հայաստանը չի կարողանում իր լավագույն վայրերը ցույց տալ, մինչդեռ Վրաստանում զբոսաշրջային ոլորտը մատչելի է: Պատգամավորը խոսեց բանանի ներկրման մենաշնորհի մասին` ասելով, որ Վրաստանի ամենաթանկ սուպերմարկետում բանանը երեք անգամ թանկ է, քան Հայաստանում: Հեղինե Բիշարյանի խոսքով՝ նախորդ կառավարության ծրագրում էլ չկար գրած, որ պետք է ոչնչացնեն փոքր ու միջին բիզնեսը, բայց այդպես էլ եղավ: «Ո՞նց կարող է ՓՄՁ-ն զարգանալ, եթե զարգանում են սուպերմարկետները»,- դժգոհեց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ չի հավատում կառավարությունների կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովին, որովհետև այդ խորհրդում են ամենամեծ կոռուպցիոներները: Ճիշտ է, վարչապետը ժողովրդին ազատեց օդիոզ դեմքերից, բայց չպետք է նրանց ուղարկել` վայելելու իրենց թալանածը, այլ պետք է պատասխանատվության ենթարկել նրանց:
Նիշարյանը դիմեց վարչապետին. «Ետ բերեք չակերտավոր հայրենասերների կողմից թալանած փողերը, եթե ուզում եք հերոս դառնալ»: Նա հավելեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու: