|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու մասին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը հաստատում է, որ խոսքը արաբական հանրապետության տարածքում «թուրքական ագրեսիայի» մասին է. ըստ РИА Новости-ի` ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Սիրիայում թուրքական ագրեսիայի նպատակների մասին` Էրդողանի հայտարարությունը վերջ տվեց նրա ստին և բացահայտեց այն, որ թուրքական ագրեսիան սիրիական տարածքում հավակնությունների և պատրանքների արդյունք է»,- ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսել Սիրիայում` Ասադի պաշտոնավարմանը վերջ դնելու համար: