Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նիստից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին խնդրեց թույլ տալ իրեն պահպանել իօրենքով հասանելիք 100 օր լռությունը` ծրագրային մասով: «Եթե օպերատիվ հարցեր կլինեն, կապված համակարգի հետ, սիրով կպատասխանեմ»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` անձամբ Սերժ Սարգսյանի կողմի՞ց է ինքը նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացել, նորանշանակ նախարարը պատասխանեց, որ առաջարկը ստացել է երկրի ղեկավարության` ե'ւ վարչապետի, ե'ւ նախագահի կողմից, որից հետո արդեն եղել է նշանակումը:
Լրագրողները Մուրադյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ի՞նչ է անելու առողջապահության համակարգում` որպես նախարար, ո՞րն է լինելու նրա առաջին քայլը, արդյոք ազատվելո՞ւ է Դերենիկ Դումանյանի կադրերից, թե՞ նրա որդեգրած քսաղաքականությունն է առաջ տանելու: Նախարարը պատասխանեց, որ կադրային մեծ փոփոխություն չի պատրաստվում կատարել` մինչեւ ծրագրերը պատրաստ չլինեն:
Ոլորտում, ըստ նրա, բազմաթիվ խնդիրներ կան: «Ես այդ խնդիրներին քաջատեղյակ եմ` որպես այդ ոլորտի ճակատում ամենօրյա աշխատանք ունեցող անձնավորություն, եւ այդ խնդիրները խմբագրելուց հետո կլինեն հստակ ծրագրեր»,- նշեց նախարարը: