Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նշեց, թե նման քննարկումներ չեն եղել, և Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակմանը, նշեց, որ ինքը շնորհավորում է Կարապետյանին, իսկ նոր կառավարության կազմի ձևավորման մասին ասաց, որ աշխատանքները շարունակվում են:
Հարցին` Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողումը ո՞րն էր, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ թեմային մենք անդրադարձել ենք. Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից, բայց բավական քրտնաջան աշխատանք էր կատարել այս 2.5 տարիների ընթացքում»:
Նա նշեց նաև, որ ազգային համաձայնության կառավարության ձևավորման հարցին կանդրադառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Ըստ Բաղդասարյանի`Կարեն Կարապետյանն ազատ է կադրային հարցում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շրջանցեց այն հարցը, թե ի՞նչ կլինի, եթե Կարեն Կարապետյանին բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկեն դրսից, ինչպես եղավ նրա` քաղաքապետ եղած ժամանակ: