|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ» և դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի թիվ 46 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.50-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ: