Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարվա առաջին կեսը, աշխատանքային առումով, բավականին բուռն էր առողջապահության նախարարության համար: Այսօր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախարարության գործունեության առաջին կիսամյակը:
Խաչատրյանը նշեց, որ հենց տարվա սկզբին ակտիվացան սուր շնչառական հիվանդությունները, և միայն հունվար ամսին 1270 հոսպիտալացված հիվանդ է եղել: Սա, ըստ նրա, աննախադեպ մեծ թիվ է, սակայն ամսեամիս հիվանդացության տարածվածությունը նվազեց: «Հունվար ամսին հիվանդանոց է դիմել 3000, փետրվարին` 2500, իսկ մարտին` 2200 մարդ: Ընդհանուր առմամբ, 6 ամիսների ընթացքում բժշկական օգնության է դիմել 70 000 մարդ»,- ասաց Խաչատրյանը:
Սրան հաջորդեց ապրիլյան պատերազմը, որի ժամանակ նույնպես նախարարությունն ու բժիշկները աշխատել են բավական ինտենսիվ կերպով: Ապրիլյան օրերից հետո մինչ օրս նախարարությունը, փոխնախարարի հավաստմամբ, զբաղվում է տուժածների առողջության վերականգնմամբ: Ըստ Խաչատրյանի` դժվար իրավիճակից բժիշկները պատվով են դուրս եկել:
Հուլիսյան դեպքերի օրերին էլ բժիշկներն աշխատել են արտակարգ ռեժիմով: Փոխնախարարը նշեց, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ բժիշկների մասնագիտությունը հումանիտար է` անկախ մարդու սեռից, տարիքից, քաղաքական հայացքներից, նրանք օգնություն են ցուցաբերում բոլորին: «Անգամ այն օրերին, երբ մեր բժիշկները գտնվում էին ՊՊԾ գնդի ներսում, շարունակում էին իրենց աշխատանքը: Սակայն պետք է նորից ասեմ, որ անընդունելի է բժիշկներին, անկախ նրանց կամքից, ինչ-որ բան պարտադրել և ինչ-որ տեղում փակել»,- ասաց փոխնախարարը: