Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՕՊ համաձայնագիրը քննարկելու հարցը: Ելույթներում պատգամավորները չեն կարողանում շրջանցել հայ-ռուսական պատմական ու ներկայիս հարաբերությունները:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ թեմաներ կան, որոնք լռություն են պահանջում, այլ ոչ` բարձրագոչություն: Նա ակնարկեց, թե այնպես պետք է խոսել, որ հանկարծ վնաս չլինի երկրի անվտանգությանը: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` ՀՕՊ–ի թեման պետք է քննարկեն ու հայտարարություններ անեն մասնագետները, որովհետև այն խիստ մասնագիտական հարց է, մինչդեռ, ըստ նրա, պատգամավորներ կան, որ այդ թեմայով իրենց փիարն են անում:
«Մենք չենք եկել` անվտանգային խնդիրները զրոյից այստեղ քննարկելու, անվտանգության խնդիրները բոլորիս համար վաղուց պարզ են, որոնք հիմնվել են նախորդ իշխանությունների օրոք ու շարունակվում են մինչ օրս: Իմ գործընկերները զարմանում են, թե ինչո՞ւ այդպես պետք է լիներ: Բա ինչպե՞ս պետք է լիներ, եթե մենք ՀԱՊԿ համակարգում ենք, ուրեմն ՀՕՊ-ը չէր կարող առանձին երևույթ լիներ: Սա թեմա է, որը կապված է երկրի անվտանգության հարցերի հետ, սա ո'չ փիարի, ո'չ քաղաքական շահեր հետապնդելու թեմա չէ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխխոսնակը հարց հնչեցրեց՝ այս համաձայնագրի վավերացմամբ արդյո՞ք Հայաստանը զիջում է իր ինքնուրույնությունը, թե՞ ոչ: Ըստ նրա` համաձայնագրում պարզորոշ ասված է, թե որ մակարդակում, որ սահմաններում ինչ ենթակայություն է գործելու: «Մեր ինքնուրույնությունը պաշտպանված ու պահպանված է, այդ գործընթացները ենթարկվելու են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է այս հարցի համատեքստում ԼՂ անվտանգությանը, ԱԺ փոխխոսնակի կարծիքով` ՀՀ-ն շարունակում է մնալ ԼՂ անկախության երաշխավորը, և բոլորը ստացան հստակ պատասխան, որ այս համաձայնագիրը չի տարածվում ԼՂ-ի վրա, և որ Հայաստանը չի կորցնում իր հնարավորությունը պաշտպանելու ԼՂ անկախությունը:
Նաղդալյանը վստահ է, որ այս համաձայնագրով Հայաստանը ստանում է ՌԴ ԶՈՒ հսկայական պոտենցիալից օգտվելու լրացուցիչ հնարավորություններ` բարձրացնելով Հայաստանի անվտանգությունը: «Ինչի՞ն ենք մենք դեմ, Հայաստանի անվտանգությունը բարձրացնելո՞ւն: Մենք վստահում ենք մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, երկրի գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասաց նա: