Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ի հեճուկս հնարավոր սպասումների՝ ռազմական շքերթից հետո Բելառուսում ոչ թե ավելացել, այլ նվազել է թոքաբորբով հիվանդացության դեպքերի թիվը. այս մասին հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն իր դիրքորոշումն ունի կորոնավիրուսային համաճարակի նկատմամբ. գրում է «Ինտերֆաքս»-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Նա ասել է՝ մաքուր օդին անցկացված ժամանակը ավելի լավ է ազդել, քան եթե զորահանդեսի մասնակիցները ինչ-որ տեղ փակի տակ լինեին։ Ավելին, Բելառուսի նախագահը պարզաբանել է, որ թոքաբորբով հիվանդների քանակի նվազումը իրենց թույլ է տվել ազատել լրացուցիչ անկողնային տեղեր՝ հիվանդների քանակի հնարավոր ավելացման համտեքստում։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն այն եզակի երկրների ղեկավարներից է, որ արտակարգ դրություն չի սահմանել կորոնավիրուսային համավարակի ընթացքում։ Բելառուսում այդ ընթացքում վարակվածների թիվն արդեն մոտ 25 հազար է, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ առնվազն 142։