Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 3-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մայիսի 3-ին` ժ.20.50-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Աշոտ Էլոյանը՝ «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ և 1966 թ. ծնված Արթուր Չախոյանը՝ «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ։
Վերջինս ժամը 22.00-ի սահմաններում բժշկական կենտրոնում մահացել է։ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ Ա.Էլոյանին եւ Ա.Չախոյանին դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են Գյումրիի Շիրակացի փողոցի 36 շենքի բակում գտնվող ավտոտնակի մոտ։ Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Վերջինիս մասնակցությամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։