|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Առաջիկա օրերին Թալիշում կսկսվի նոր մանկապարտեզի և դպրոցի շինարարությունը: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը: Նշենք, որ գյուղի հին դպրոցն ուղիղ նշանառության տակ է գտնվում դիրքերից, այդ իսկ պատճառով նոր դպրոցն առավել անվտանգ վայրում կկառուցվի:
Գյուղապետը հայտնեց, որ նախատեսվում է նաև սկսել երեք բնակելի տների շինարարություն: Ներկայումս Թալիշում բնակվում են հիմնականում թալիշցի պայմանագրային զինծառայողներն ու գյուղում շինարարական աշխատանքներ իրականացնող անձինք: Շուրջ 500 բնակչություն ունեցող գյուղի բնակիչներից շատերն ապրում են Ալաշան բնակավայրում, որոշներն էլ` Արցախի և ՀՀ տարբեր բնակավայրերում, նաև` արտերկրում:
Գյուղապետի խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացված գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասները, մասնավորապես` վնասված ավտոմեքենաներինը, կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցել է: Երկրորդ փուլով կփոխհատուցվի գյուղացիների անասնագլխաքանակին հասցված վնասը:
Խոսելով գյուղի անվտանգության խնդրի մասին` Պետրոսյանն ասաց. «Այսօր որոշակիորեն մեծացել է վտանգը, սակայն, դրան զուգահեռ, մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել և ապահովել բնակիչների անվտանգությունը»: Նրա խոսքով՝ Թալիշում նոր կառուցվող բոլոր տները կունենան իրենց ապաստարանները:
Գյուղապետի հայտնեց, որ շուտով թթի բերքահավաքը կսկսվի, և գյուղացիները կգան` իրենց բերքը հավաքելու: Նա համոզմունք հայտնեց, որ եթե Թալիշը դարձյալ բնակեցվի, թալիշցիներին կտրվի առանձին կարգավիճակ և նրանց տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած բնակավայրերին տրվող արտոնություններից: