կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-06 14:44
Քաղաքական

Ռուսաստանը ԼՂ հարցում հայտնվել է երկակի վիճակում. Շավարշ Քոչարյան

Ռուսաստանը ԼՂ հարցում հայտնվել է երկակի վիճակում. Շավարշ Քոչարյան

Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ՌԴ վարչապետի այցի ժամանակ Հայաստանը կներկայացնի՞ պահանջ, որ Ռուսաստանը դադարեցնի զենք վաճառել Ադրբեջանին, ասաց. «ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը միշտ Հայաստանի օրակարգում եղել է եւ կա»: Իսկ թե կոնկրետ ինչպե՞ս է ձևակերպվելու այդ պահանջը, ԱԳ փոխնախարարը չպատասխանեց:

Նրա համոզմամբ՝ այսօր համար մեկ խնդիրն այն է, որ ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, որից հետո խոսք կարող է լինել բանակցությունների վերսկսման մասին:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի դաշնակիցների և գործընկեր պետությունների ոչ համարժեք արձագանքը տեղի ունեցածին, մասնավորապես` Ռուսաստանի ու Բելառուսի արձագանքները, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն հայտնվել է երկակի վիճակում, որովհետև մի կողմից միջնորդ է Մինսկի խմբում, մյուս կողմից` քանի որ ռազմական գործողությունները ծավալվել են ոչ թե ՀՀ-ի, այլ ԼՂՀ-ի դեմ, ապա Ռուսաստանը պարտավորված չի եղել միջամտել, և այդ տեսակետից նրա արձագանքը միջնորդի արձագանք է եղել, որ երկկողմանի դադարեցնեն ռազմական գործողությունները:

Ինչ վերաբերում է այլ պետությունների արձագանքներին, Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը որևէ մեկին չի էլ դիմել օգնության համար, սակայն Հայաստանի ակնկալիքներն այն էին, որ այլ պետությունների արձագանքները լինեին առնվազն չեզոք: «Խոսքը վերաբերում է Բելառուսին: Նրանց հետ ՀՀ ԱԳՆ-ն խոսել է, որից հետո նրանք իրենց խոսքը շտկել են»,- ասաց նա: