Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե հրապարակում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանատան վրա հարձակումն իրականացվել է զինված մեքենայով: Մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ: Հինգ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը՝ զինվոր:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Տարածքում լայնածավալ գործողություններ են սկսվել: