|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում` գազի գնի մասին:
ՀՀ վարչապետը նշել է, որ դեռ խոսքն այն մասին է, որ 2019 թվականին ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա: «Մենք ունենք մեկ տարի Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմ»-ի և ԵԱՏՄ-ի հետ խորհրդակցությունները շարունակելու և երկարաժամկետ հեռանկարի համար հարցը լուծելու համար: Իհարկե, լավ կլինի հարցը լուծել ԵՏՄ շրջանակներում, քանի որ խոսքը ընդհանուր տնտեսական տարածքի մասին է: Եվ մենք կշարունակենք բնաակցությունները: Սուբսիդավորման հարց չկա. ՀՀ կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել գազի գործող գինը, և դրա դիմաց որևէ բաժնետոմս չի փոխանցվի»,- ասել է Փաշինյանը: