|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ Ինչ վերաբերում Է «այլ» սպառողներին՝ արդյունաբերություն, հիվանդանոցներ, Էներգետիկա, որոնք 10 հազար խմ– ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում Է նաև Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում և՝ շարքային սպառողի համար»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։