|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք վարկանիշային Գրան պրիին:
Հայաստանը կներկայանա 6 մարզիկով՝ Գարիկ Հարությունյան (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) և Ժաննա Ստանկևիչ (52 կգ);
«Վարկանիշային միավորների համար հիմնականում պայքարելու են Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս Գրան պրին հնարավորություն կտա ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների մրցաշարում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Գրան պրին կկայանա մարտի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: