կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 17:35
Քաղաքական

Օսկանյանը կարող է ցուցմունք տալ. Ալեքսանդր Արզումանյան

Օսկանյանը կարող է ցուցմունք տալ. Ալեքսանդր Արզումանյան

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` Վարդան Օսկանյանը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունի հանդես գալու սեփական կուսակցություն ստեղծելու գաղափարով: Նա ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես ողջունում եմ Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու որոշումը: Նոր համակարգը ենթադրում է, որ կուսակցությունները կարող են ակտիվ աշխատել: Վարդան Օսկանյանն էլ ունի քաղաքական դաշտում աշխատելու փորձ: Ինչ վերաբերում է Օսկանյանի` Մարտի 1-ի բացահայտմանը վերաբերող հայտարարություններին, նշեմ, որ Վարդան Օսկանյանը կարող է խորապես աջակցել Մարտի 1-ի գործի բացահատմանը, սակայն դրա համար նա ոչ թե պետք է կուսակցություն բացեր, այլ բավարար էր ընդամենը ցուցմունք տալ քննչական ծառայությունում` պատմելով այն ամենը, ինչ գիտեր»:

Արզումանյանը նշեց, որ այդ պարագայում այդ ոճրագործությունն ավելի դյուրին կլիներ բացահայտել:

Հարցին` Օսկանյանի հայտարարությունը, թե իր կուսակցության օրակարգում լինելու է Մարտի 1-ի բացահայտումը, արդյո՞ք ցինիկ քայլ չէր, պատգամավորը պատասխանեց. «Բավական երկար ժամանակ, ինչ ես քաղաքականության մեջ եմ, այլևս որևէ բանից չեմ զարմանում»: