Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի մասին, նշեց. «Շատ կարևոր էր, սակայն աննախադեպ չէր այն, քանի որ 1987 թվականին ևս ընդունվել է նմանատիպ փաստաթուղթ: Բայց, ի տարբերություն նախորդի, այս պարագայում առաջին անգամ է, թերևս, որ ՀՀ-ն հանդես է գալիս որպես սուբյեկտ այս գործընթացի մեջ»:
Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ բազմիցս քննադատության է արժանացել այն հանգամանքը, որ բազմաթիվ պետություններ մեր այս ողբերգությունն օգտագործում են իրենց շահերը սպասարկելու համար, սակայն այս դեպքում այդ մոտեցումը չեզոքանում է: «1987 թվականին Եվրոպան դեռևս պատրաստ չէր` նման որոշում կայացնելու, իսկ այս որոշումը Հայաստանի ակտիվ աշխատանքի արդյունքն է, և այս գործընթացը գնում էր տարբեր ձևաչափերով: Շատ էին կարևոր և լավ շեշտադրումները: Սա պատեհ առիթ է մեզ համար հնարավորինս լայն ներկայանալու: 100-ամյա տարելիցը հանգրվանային պահ է, և, ասես, մենք կարողանում ենք այն օգտագործել»,- ընդգծեց պատգամավորը: