|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. «Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով կնպաստի Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը»:
ՎՊ նախագահը հանգամանալից կերպով ներկայացրել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, աշխատակազմի ղեկավարին և վարչության պետերին` խոսելով նրանց անցած ուղու, մասնագիտական որակների և կատարած աշխատանքի մասին:
ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալն իր հերթին պարոն Զաքարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և դրական գնահատականի համար և շեշտել, որ գիտակցում է այն բարձր պատասխանատվությունը, որը դրվել է իր ուսերին ՀՀ նախագահի կողմից:
«Ուրախ եմ, որ աշխատելու եմ մեծ ճանապարհ անցած պրոֆեսիոնալների հետ: Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Համոզված եմ` աշխատանքն արդյունավետ է լինելու»,- նշել է պարոն Նռանյանը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսել է նաև սահմանադրական փոփոխությունների և դրանց համատեքստում նոր օրենքի մշակման, աշխատանքների կազմակերպման, առկա խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ` Արա Նռանյանին հակիրճ ծանոթացնելով ՎՊ նախագահի տեղակալի գործառույթներին:
ՎՊ մամուլի ծառայություն