|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները` 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող Գրան պրիին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նաթոն Բուրնսին:
Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Ինես Բեյշմիդի նկատմամբ, այնուհետև պարտվել Մոնղոլիայի ներկայացուցիչ Բունդմա Մունխբաթարին:
Դյուսելդորֆի Գրան պրին մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի 21-ին: