Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի ոչ միանշանակ հայտարարություններին, թե աղքատության եւ թանկացումների վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես, թե` թանկացումները չեն վնասի աղքատներին, որովհետեւ նրանք, միեւնույն է, գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել, և եթե աղքատները գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ միսը թանկ է, թե էժան:
Շարմազանովի խոսքով` որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անել ՀՀ քաղաքացու հասցեին:
«Ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել կամ կոնտեքստից հանվել է հայտարարությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ կառավարության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության խոցելի խավի առջեւ: