կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 17:45
Առանց Կատեգորիա

10 պատճառ՝ լրագրողի սիրահարվելու համար

10 պատճառ՝ լրագրողի սիրահարվելու համար

Blog.pressfeed.ru-ն հետաքրքիր նյութ է հրապարակել` որո՞նք են առավելությունները, երբ սիրահարվել եք լրագրողի:

Եվ այսպես`

1. Նրանք հարգում են փոխադարձ ազնվությունը. աշխատանքի տարիներն օգնում են լրագրողներին զգալ սուտը, այպես որ` անկեղծ եղեք:

2. Նրանք հարուստ աշխարհայացք ունեն. նյութեր պատրաստելու համար լրագրողները ստիպված են լինում զանազան թեմաներ ուսումնասիրել:

3. Եթե նրանք խոստանում եմ որևէ գործ ավարտել երեքշաբթի, ապա այդպես էլ կլինի. պարտաճանաչ են:

4. Նրանք վարպետ են պլանավորման գործում. երբեք չեն մոռանա ձեր ծննդյան օրը կամ ձեզ համար կարևոր այլ իրադարձության:

5. Նրանք ամեն բան լուրջ են ընդունում. եթե, օրինակ, պատրաստվում եք հանգստի մեկնել, նրանք նախօրոք կգտնեն ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան:

6. Նրանք միշտ գիտեն՝ ուր կարելի է գնալ, միշտ տեղյակ են՝ որտեղ ինչ նոր ակումբ է բացվել, և արժե՞, արդյոք, այնտեղ գնալ:

7. Նրանք չեն վախենում փոփոխություններից. լրագրողի կյանքը փոփոխությունների մշտական շարան է: Ամեն օր ռեպորտաժների համար պետք է հորինել նոր թեմաներ, հարմարվել նոր սոցիալական, քաղաքական պայմաններին:

8. Նրանք շատ վճռական են. լրագրողները սովոր են գործել արագ:

9. Նրանք ամենուր իրենց մարդիկ ունեն` հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որի հետ ժամանակին հարցազրույց են արել, բանկի տնօրեն...

10. Նրանք լավ հեռանկարներ ունեն. ձեր ընտրյալը ողջ կյանքը չէ, որ լրագրող է աշխատելու, հնարավոր է շուտով խմբագիր դառնա կամ տեղափոխվի այլ ոլորտ: