|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ընդունելություն էր կազմակերպված նախագահի նստավայրում: Նստավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պետք է կրկնապատկեն ուժն ու եռանդը` ավելի լավ, ակտիվ աշխատելու համար: «Միշտ էլ լավից լավը կա: Նախագահը շատ պարզ խոսեց այն ամենի մասին, ինչ այսօր կա հանրապետության ներսում: Նա ասաց, որ պետք է պետական պաշտոնյաներն ավելի լավ աշխատեն, որ պետք է գտնել երիտասարդ խելացի կադրերին, ուժ տալ ու ոգևորել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախագահի ելույթում կարևորվել են Սփյուռքի դերն ու նշանակությունը, ավելի արդար ու ավելի ժողովրդավարական պետություն կառուցելու անհրաժեշտությունը:
«Կարծում եմ` իշխանության մեջ կան լավ և վատ կողմեր, և հեղինակազրկվածներ եթե կան, պետք է գնան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ասաց, որ ինքը զգում է քաղաքական պատասխանատվություն: Նա խորհուրդ է տվել շատ չկենտրոնանալ անձնավորված հարցերի վրա, այլ ուշադրություն դարձնել պետականամետ մեկնաբանություններին: