|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տեղեկացնում է Milliyet-ը:
Այսօր` վաղ առավոտյան, անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել կուսակցության` Անկարայում գտնվող գլխավոր գրասենյակի ուղղությամբ: Գրասենյակի անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետեւանքով վնասվել են գրասենյակի պատերն ու փողոցում կանգնած ավտոմեքենաները։
Դեպքի բացահայտման ուղղությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ սույն կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել էր, որ իր կուսակցությունը համամիտ է Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հետ: Բացի այդ` կուսակցությունն առաջիկա ընտրություններում անցողիկ տեղում հայ թեկնածու է առաջադրել։