կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 20:32
Արցախ

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ

       ԼՂՀ առողջապահության նախարարի   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում  է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում  են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև  նախադպրոցական և հանրակրթական  կազմակերպություններում: Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել  է  նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես  հիվանդների  ժամանականին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում:Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման և տեղեկատվությունը օպերատիվորոն առողջապահության նախարարություն  հաղորդման վրա:  Բժշկական  անձնակազմերի զգոնությունը  բարձրացնելու նպատակով  նախարարության կողմից  իրականացվող ստուգումներին  զուգահեռ կատարվում  են իրազեկման աշխատանք: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր  և բժշկական պարագաններ: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա  բակային համայցեր 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից  2015թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին  իրականացված մշտադիտարկման տվյալներով  գրանցվել  է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների նվազում:

Այսօր էլ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ:  2016թ. հունվարի  11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332 -ը, որոնցից 275-ը  մինչև 18 տարեկան են,  հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան:  Իսկ հոսպիտալացված հիվանդներից  21-ի մոտ  թոքաբորբ է ախտորոշվել:
ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի  շտապ  բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել:

Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից  երեքում  սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակն է  հայտնաբերվել: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում  գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել  բժշկական  օգնության,  չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի  չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում  նվազեցնել  շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների  հետ,  պահպանել հազալու և փռշտալու  վարվելակարգը: