Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Եթե հայ ժողովրդի մի զգալի մասը, սրանց պատճառով, կյանքից, տնից, ունեցվածքից ու հայրենիքից զրկված չլիներ` ՔՊ-ականների թանկարժեք գնումները կասեի շնորհավոր լինի: Թեկուզ քաղաքականապես տգետ են, բայց մարդ են, թող բարի վայելեն:
Այսօր բոլոր ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներին ասում եմ. հիշե´ք, որ աշխարհում ոչ ոք չի վայելել ուրիշի արյան ու դժբախտությունների հաշվին ձեռքբերածը:
2018թ. ից սկսած, դուք ինքներդ եք ընտրել ձեր «աշխատանքը» և ճակատագիրը` այն դարձնելով արյունոտ: Դուք եք մասնակցել մահ, կորուստ ու դժբախտություն բերող քաղաքական որոշումների կայացմանը և դրանով ձեր ձեռքբերումների գինը դարձրել արյունահամ ու կորստաբեր:
Մնացածի շուրջ մտածեք ինքներդ:
Հ.Գ.
Այսքան տարի երբեք ինձ թույլ չեմ տվել նայել ուրիշի ունեցվածքին կամ որևէ մեկի հայտարարագրին: Անկեղծ` հետաքրքիր չի եղել:
Իսկ այսօր ստիպված եմ գրում այս մասին, որովհետև նույնիսկ ապրումակցումի զգացում չունեն: Որովհետև իրենց պատճառով տնազրկված ու հայրենազրկված տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ունենք, որոնք կորցրեցին ամեն ինչ, որպեսզի ոմանք գույք և ունեցվածք ձեռք բերեն:
Ահա այսպիսի դաժան ու անարդար մաթեմատիկա ունենք այսօր»: