կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-15 10:37
Հասարակություն

Տեղ-տեղ` մերկասառույց

Տեղ-տեղ` մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն