Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
2014 թվականի ապրիլի 24-ին Արմավիր քաղաքում քաղաքացի Սամվել Հ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի Օհան Հ.-ի և վերջինիս ընկերների հետ: Սամվել Հ.-ն խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հավաքված քաղաքացիների ներկայությամբ Օհան Հ.-ի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Այնուհետև Սամվել Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոց է արձակել:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տևական ժամանակ կատարված նախաքննության ընթացքում Սամվել Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալ քրեական գործով վարույթը վերսկսվել է, քանի որ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող, գործով մեղադրյալ Սամվել Հ.-ն ներկայացել է:
Նախաքննությունը շարունակվում է: