|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Մինչ օրակարգին անցնելը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ՀԱԿ խմբակցությունը հայտարարում է այս քառօրյան բոյկոտելու մասին, քանի որ ստեղծված վիճակում չեն կարող նստել նույն դահլիճում հանրապետականների հետ ու գործ անել: Բոյկոտի պատճառը, ըստ նրա, հանրաքվեի արդյունքներն են:
Դահլիճից հեռացան ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Տեսա՞ք քանի հոգի է նրանց խմբակցությունը: Դե հիմա նայեք, թե քանի հոգի բոյկոտեց ու դուրս եկավ»:
Հիշեցնենք, որ խմբակցության կազմում են նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: