Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին․ մեկնում ենք Արցախ ու սահմանամերձ բնակավայրեր»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով․ վտանգված է Արցախը»,- հայտարարեց նա՝ ԱԺ ամբիոնին տեղադրելով Արցախի դրոշը։
Սեյրան Օհանյանն նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Արցախի առջև լրջագույն մարտահրավերներ են ծառացել, և ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անելու:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։