Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ 2016թ. պետական բյուջեի նախագծին:
«Երկիրը քայքայվում է, նկատի ունեմ գործազրկությունը, որը ծնում է արտագաղթ: Մեր տնտեսությունը գտնվում է ծայրահեղ անկայուն և քայքայման վիճակում: Այնինչ` 2013-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ այն վարչապետը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, կհեռացվի պաշտոնից: Եթե Հայաստանը հիմա էլ չապահովի 7 տոկոս աճ, ապա կքայքայվի»,- ասաց նա:
Պատգամավորը անդրադարձավ նաև եկող շաբաթ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում ներառված են բազմաթիվ օրինագծեր: «Սա արդեն դառնում է անընդունելի պրակտիկա. ամեն շաբաթ արտահերթ նիստ են հրավիրում: Այսինքն` արտահերթ նիստեր հրավիրելով` պառալամենտը փորձում են դարձնել դակիչ, փաթեթով բերում են օրինագծերը ու արագ-արագ, առանց պատշաճ քննարկման, անցկացնում օրենքները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողները հարցրեցին ծառայողական մեքենաների մասին` կարծո՞ւմ է, արդյոք, որ ծառայողական մեքենան շքեղություն է ու պետք է հրաժարվել դրանից:
«Մենք հատուկ նամակով դիմել ենք ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ այդ թանկարժեք մեքենաները փոխեն ավելի քիչ արժեք ունեցող մեքենաներով՝ հաշվի առնելով բյուջեի խնդիրները և գոտիները ամուր կապելու խնդիրը: Բայց Հովիկ Աբրահամյանը մերժել է` տալով տարօրինակ պատասխան, որ ավելի քիչ արժեք ունեցող մեքենայի ծախսն ավելի թանկ կնստի ԱԺ-ի վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե չի՞ պատրաստվում հրաժարվել իրեն տրամադրված ծառայողական մեքենայից, նա պատասխանեց. «Եվ դրանից ի՞նչ պետք է փոխվի, այսինք` մենք մեր գործը չանե՞նք: Դե, եկեք` հրաժարվենք պրինտերի սարքերից, համակարգիչներից, է՞լ ինչից հրաժարվենք»: