|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի աղմկահարույց մեկնաբանությունը, թե «չի բացառվում, որ ինչ- որ ժամանակահատվածում, որպես կոմպրոմիսային տարբերա, քննարկվի ԼՂ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը»:
Սեյրան Սարոյանը նախ չհավատաց լրագրողներին՝ ասելով. «Լավ էլի, շառ եք անում, լավ էլի, ինքը տենց բան չի ասել»:
Լրագրողները հարցրեցին՝ այդ դեպքում ինչպիսի՞ն է իր տեսակետը ԼՂ հարցում զիջումների վերաբերյալ: «Ոչ մի բան էլ չենք զիջի, փոխանակ առաջ էթանք, զադնի ենք էթո՞ւմ: Մեր զադնի սկորոստը փչացել ա, չի աշխատում, չկա: Որ ինձնով էլնի, ես կուզեմ սաղ վերցնեմ, Բաքուն էլ՝ հետը»,- ասաց Սեյրան Սարոյանը և խոստովանեց, որ այնպիսի հարց, ինչպիսին ԼՂ հարցն է, միշտ էլ լուծման երկարատև ճանապարհ է անցնելու: «Սենց հարցերը վերջ չունեն»,- ասաց պատգամավորը՝ համաձայնելով, որ փակուղային վիճակ է ստեղծվել ԼՂ հարցում:
Նա խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մասին՝ ասելով, որ հանդիպումներ է ունենում իր ընտրատարածքի բնակիչների հետ և քարոզում է «այո»-ն: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ չի կարելի աշխաանքի ժամին քարոզել, Սեյրան Սարոյանը կատակեց. «Չես տենո՞ւմ, որ աշխատում եմ, քիչ ա մնացել՝ տեղաշոր բերեմ, ստեղ քնեմ»: