Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը
Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ո\'չ ներկայիս Սահմանադրությունն է մի բան, ո\'չ էլ` նոր առաջարկվողը: Նրա կարծիքով` սա այն հարցը չէ, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Եթե անգամ բարեփոխումները չանցնեն, դա ժողովրդի համար հաղթանակ չէ: «Ի՞նչ հաղթանակ, եթե ներկան սարսափելի է»,- ասաց Կարապետյանը:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ի կազմակերպած «Ոչ»-ի ճակատի և Ռոբերտ Քոչարյանի միավորումը, քանի որ երկու կողմերն էլ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, Կարապետյանը պատասխանեց, որ մեր քաղաքական դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է:
Նա անդրադարձավ նաև ՀԱԿ-ի գործունեությանը: «ՀԱԿ-ն էնքան ճակատներ ա ձևավորել վերջին հինգ-տասը տարվա մեջ: Դրանք ընդդիմություն չեն, դրանք մարդկանց կոտրում են: Ինչքա՞ն եք անձամբ լսել` 30 օր ա մնացել, մեկ ամիս ա մնացել, գնում են արդեն` երեք օր ա մնացել: Ժողովրդին ոգևորում են, ոտքի են կանգնեցնում: 500 հազար մարդ էլ են հավաքել, բայց ոչ մի բան էլ չեն արել: Սուտի մարդիկ են»,- նշեց Կարապետյանը: