Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օվսաննա Վառեկեանենց քարավանը Եփրատն անցնելուց հետո կողոպտել են: Երբ հասել են գետի մյուս ափը, սկսել են առևանգել աղջիկներին: Օվսաննան գրկել է եղբոր երեխային՝ ձևացնելով, թե կերակրում է, սակայն թուրքերը հասկացել են, որ նա ամուսնացածխ չէ և դա իր երեխան չէ: Նրանք խլել են երեխային և Օվսաննային բերանքսիվայր քարշ տալով տարել: Մի քանի տեղից վիրավորել են, այնուհետև տարել մի վրան, որտեղ ևս երեք վիրավոր աղջիկ է եղել:
Ասոնց ալ կարաւանը Եփրատէն անցնելու ատեն կը կողոպտեն. շատեր ջուրը կը նետեն, ուսուցիչ Թորոս Քիւրքճեանն ալ ջուրը կը նետեն. լողալով մէկ ժամ վարէն դուրս կուգայ կը հասնի կարաւանին: Միւս եզերքը հասնելնուն առեւանգումը կ՚սկսի. ինք եղբօրը պզտիկը գիրկը, իբրեւ հարս, կաթ տալուք կ՚ընէ. չկրնար յարմարցնել. կը հասկնան որ աղջիկ է: Ովսաննա բերինքս ի վար գետին կ՚իյնայ. ծամերուն հուսքը բուռ ըրած՝ քաշել-քեշնելէն կէս ժամ տեղ կը տանին. հետերնին մաքառի, կը յաջողի օձիքը ազատել ձեռքերնուն. վազէ պարխանան կուգայ. այս անգամ չորս ընկեր եղած՝ կուգան ետեւէն, թուրերը քաշած՝ քեզ պիտի սպաննենք, եթէ ոչ կամքովդ պիտի գաս, կ՚ըսեն, կ՚սկսին քաշել. կը դիմադրէ, վեց տեղէ կը վիրաւորեն զինքը. ձեռքերը-ոտքերը կապած՝ դիակի մը պէս կ՚առնեն կը տանին վրան մը. իրմէ առաջ երեք աղջիկ եւս տարած են եղեր նոյն վրանը – Ծիածան Շահապեան (Արաբկիրցի), Ռօզա Ֆրէնկիւլեան (Սեբաստացի, ճարտարապետ Յոհաննէս Ֆրէնկիւլեանի աղջիկը). Էլմաստ Թահմազեան (ուսուցչուհի). այս չորս աղջիկները առեւանգեր են Ուրֆայի նշանաւոր թուրքերէն Հաճի Հիւսէին զատէ Խալլ–աղային տղուն համար. որ այդ վրանը նստած է եղեր. միւս աղջիկներն ալ վիրաւոր են, վէրքերնին կը լուան կը կապեն. խոշոր ափսէով բրինձ փիլաւ կը բերեն վրան կարմրցուած գառով. աղջիկները չեն ուտեր. թրքուհիի յատուկ զգեստներ կը հագցունեն. գլխնուն մետաքսեայ սաւան ձգած, ձիերուն հեծցուցած ճամբայ կը հանեն. արաբները ձիերուն պախուրցէն բռնած կը քաշեն. իսկ առեւանգել տուողը ձիուն վրայ մարթինը բռնած ետեւնուն կուգայ. գիշերը կը հասնին Ուրֆայի մօտ Ճուլապ գիւղը:
Ովսաննա ուրիշ առեւանգուած աղջիկներ կը յիշէ. ասոնց բոլորն ալ Ամերիկ. Գոլէճի աշակերտուհիներ. Անթառամ Ալեքսանեան (Սեբաստացի), Անգին Թօրամանեան (Գարահիսարցի), Մարիամ Ճամուզեան (Կիւրինցի), Նազելի Թէլլալեան, Եւա Դանիէլեան (Սեբաստացի), այս երկուքը թոյն առած մեռած են, միւսները հօրը նետուած: Ազնիւ Գույումճեան, Եսթեր Թիւրքմէնեան, Մանիա Բարսեղեան (վերջէն երկու այծի ծախուած), Ովսաննա Պարոնեան (կէս մէճիտի ծախուած):
Կ. Գաբիկեան, Եղեռնապատում, փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքի Սեբաստիոյ, 1924, Պոսթըն, 604 էջ, էջ 331–332: