կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 16:10
Հասարակություն

Գեղեցիկ աղջիկներին ու կանանց տիրանալու համար սպանում էին նրանց հայրերին, ամուսիններին ու եղբայրներին

Գեղեցիկ աղջիկներին ու կանանց տիրանալու համար սպանում էին նրանց հայրերին, ամուսիններին ու եղբայրներին

Աղբյուրը՝ armeniangenocide100

Եպրաքսե Երզնկացու վկայությունը

Հայոց ցեղասպանության ականատեսը պատմել է, թե ինչպես են 1915-ի մայիսին Քեմախի կիրճի մոտի դաշտում իջևանել: Ժանդարմները հարևան վրանում բնակվող գեղանի Արմինեին հափշտակելու համար մորթել են նրա հորը, եղբորն ու եղբորորդիներին: Արմինեին այլևս չեն տեսել: Հաջորդ օրը նույն վայրում երկու ժանդարմ սպանել են մի հայ տղամարդու և առևանգել նրա կնոջը: Հոր դիակի վրա լացող նրանց 6 տարեկան տղային սվինահար են արել, բարձրացրել վերև և գոչել՝ ահա ձեր դրոշակը:

 

1915 մայիս 25 Քէմախի կիրճին մօտ դաշտի մը մէջ իջեւանած էինք. ժանտարմաներ դրացի վրանի մը տակ գեղանի Արմինէն յափշտակելու համար մորթեցին անոր հայրը. եղբայրը եւ եղբօրորդիները: Արմինէ  չվերադարձաւ:

 

 

Մայիս 26 նոյն տեղը երկու ժանտարմա սուինահար սպաննեցին Արամ Գասպարեանը եւ անոր կինը առին. վեց տարեկան տղան երբ իր հօր արիւնթաթախ դիակին վրայ կուլար, ետեւէն ձողի մը անցուցին, եւ ժողովուրդին ցուցադրելով պօռացին. Ահա ձեր դրօշակը:

 

Մայիս 27 Արաբկիրի մօտ ժանտարմա մը մեզ վրանէն հանելով, ամայի տեղ մը քշեց, ուր զաւակս Լեւոնը մորթեց աղջկանս ծունկերուն վրայ, յետոյ աղջիկս առեւանգեց:

 

 

Քէմախ չի հասած, կին մը ճամբան կը ծննդաբերեր. ոստիկան մը երեխան մօրը արգանդէն դուրս քաշեց. սուինով երկուքի բաժնելով ըսաւ.- Տես, հիմա երկորեակ մը ունեցար. մայրը երկու ժամ վերջ մեռաւ:

1915 մայիս 26 Քէմախի կիրճին մօտ դաշտի մը մէջ քանի մը ժանտարմաներ 6 տարեկան Մեսրոպ անուն տղայ մը մօրը բազուկներուն մէջէ բռնի առին, փայտէ խաչի մը վրայ գամեցին աչքերէն, ձեռքերէն ու ոտքերէն. յետոյ ժողովուրդին ցուցադրելով պօռացին. Ահա ձեր Քրիստոսը եւ խաչը. թող ձեզ ազատէ:

 

Յուլիս 31. Վէրան–Շէհիրէն անդին դիակներով լեցուն հորէ մը ջուր խմեցինք. երկու օրէ ի վեր ծարաւ էինք:

 

Կ. Գաբիկեան, Եղեռնապատում, փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքի Սեբաստիոյ, 1924, Պոսթըն, 604 էջ, էջ 507: